Բավ է պառակտվել
18-10-2013 10:41

Ադրբեջանցի ծայրահեղականները սպառնում են ռուս բնակչությանը

Ադրբեջանական «Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը» դատապարտել է Ռուսաստանում սպանության համար կասկածվող ադրբեջանցի Օրհան Զեյնալովի գործի հետ կապված վերջին դեպքերը, գրում է utro.ru-ն:

Կազմակերպության անդամները հայտարարել են, որ Ռուսաստանում «հակաադրբեջանական արշավ» է սկսվել և պահանջել են, որ Ռուսաստանի կառավարությունը դադարեցնի այն:

«Եթե Ռուսաստանը չդադարի ադրբեջանցիների վրա «հարձակումները», ապա Ադրբեջանում ապրող ռուսների նկատմամբ համաչափ միջոցներ կձեռնարկվեն»,- ասվում է ադրբեջանական կայքերից մեկում տեղադրված հաղորդագրության մեջ: