25-05-2016 17:44

«Ադրբեջանական փողոցը» մեկնաբանում է Ալիևի դստեր մոսկավյան ներդրումները

Եթե Ադրբեջանի բռնապետական վարչակարգին հլու-հնազանդ ծառայող մամուլը հպարտորեն տարածում է երկրի նախագահի ավագ դուստր Լեյլա Ալիևային հերթական՝ Մոսկվայի պետական հումանիտար-տնտեսագիտական համալսարանի «պատվավոր պրոֆեսորի» կոչում շնորհելու վերաբերյալ տարաբնույթ հրապարակումներ, ապա «ադրբեջանական փողոցում» նույն տեղեկատվությունը մեկնաբանում են բոլորովին այլ՝ զավեշտի հարթությունից: News.gisher.ru-ն այս առիթով զրուցել է արաբագետ Արմեն Պետրոսյանի հետ. «Բանն այն է, որ Լեյլա Ալիևան բավական պատկառելի ֆինանսական ներդրումներ է իրականացրել նույն համալսարանում, իհարկե, ոչ անմիջականորեն, այլ՝ «Հեյդար Ալիևի հիմնադրամի» անունից, որի փոխնախագահն է հանդիսանումնում հենց ինքը»,-ուշադրությւոն հրավիրեց փորձագետն ու շարունակեց. «Վերջին այցի նպատակն էլ մոսկովյան համալսարանում ժամանակակից տեխնիկական սարքավորումներով հագեցած համակարգչային և լեզվաբանական լսարանների բացումն էր, ինչին ի պատասխան էլ, ըստ էության, Ալիևային շնրոհվել է վերոնշյալ կոչումը»:
Բնականաբար, ըստ Արմեն Պոտրոսյանի, նշվածը շատ քաջ հասկանում է նաև ադրբեջանական հասարակության որոշ գիտակից հատվածը, և այս առնչությամբ հնչած կարծիքները հենց վերոնշյալի համատեքստում են, օրինակ՝ «Կեցցե ադրբեջանական նավթն. այն նաև պրոֆեսոր դարձնելու յուրօրինակ հատկությամբ է օժտված», կամ՝ «տեսնես՝ որքան է արժեցել այդ թղթի կտորը», կամ՝ «փոխանակ այդ գումարներով զոհվածների ընտանիքներին աջակցեն, նրանց խղճուկ կացարանները վերանորոգեն, իրենց համար դիպլոմներ ու կոչումներ են գնում»:
«Մինչդեռ թեմայի շուրջ հնչած ամենաուշագրավ ու խոսուն, նաև՝ բոլորից շատ հավանության արժանացած մեկնաբանությունը, թերևս, հետևյալն է՝ «Լիբիայի նախկին բռնապետ Կադաֆիի դուստրը` Այիշան, ևս բազմաթիվ նման կոչումներ ուներ, հիշու՞մ եք՝ ինչ եղավ հոր հետ, ու ուր են հիմա այդ կոչումները»»,-նշեց արաբագետն ու հավելց, որ այստեղից պարզագույն հետևություն՝ «ադրբեջանական փողոցի» մի ստվար հատվածը տոգորված է Ալիևին Կադաֆիի ճակատագրին, ասել է թե՝ դաժանագույն կտտանքների, անարգանքի միջոցով համաժողովրդական դատաստանի արժանացնելու մղումով: