Բավ է պառակտվել
14-11-2014 12:43

Ադրբեջանը ռուսական զենիթահրթիռային համալիրների գնելու բանակցություններ է վարում

Ադրբեջանը բանակցություններ է վարում «Պանցիր» ռուսական զենիթահրթիռահրետանային համալիրների գնման շուրջ: Այս մասին տեղեկանում ենք haqqin.az-ց: Աղբյուրի փոխանցմամաբ՝ այդ մասին հայտարարել է «Շչելգովսկի վալ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Վլադիմիր Պոպովը: «Պանցիր-С1»-ը ռուսական ինքնագնաց զինթահրթիռահրետանային համալիր է՝ նախատեսված քաղաքացիական եւ ռազմական օբյեկտների ծածկման համար: Ղազախստանը, Թուրքմենստանը եւ Ադրբեջանը շահագրգռված են ռուսական «Պանցիր-С1» զենիթահրթիռահրետանային համալիրների գնմամբ (ՆԱՏՕ-ի կոդը՝ SA-22 Greyhaund): Ռուսաստանը բանակցություններ են վարում այդ երկրների հետ: