29-09-2016 17:19

Ադրբեջանը 5 անգամ կրճատել է ռազմական ծախսերը

Ադրբեջանը 2017-ին պաշտպանության համար մոտ 1 մլրդ դոլար կհատկացնի: 2017-ի բյուջեի նախագծով պաշտպանական ծախսերի համար կհատկացվի 1 մլրդ 615 մլն 359 հազար 858 մանաթ:

Նշենք, որ անցյալ տարի Ադրբեջանի ռազմական ծախսերը մոտ 5 մլրդ դոլար էին կազմել: Նախագահ Իլհամ Ալիեւն իր ելույթներում նշում էր, որ նավթի գների անկման պատճառով Ադրբեջանի եկամուտները պակասել են 4 անգամ: