Բավ է պառակտվել
06-04-2016 10:35

Ադրբեջանական բանակը հայտնել է մարտերում կորուստների մասին

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական բանակը 31 զինծառայող է կորցրել։ Այս մասին ասել է Ադրբեջանի պաշպանության նախարարության մամուլի խոսնակ Վագիֆ Դարգյախլըն։ 
ԼՂՀ ՊԲ օպերատիվ վարչության պետ, գնդապետ Վիկտոր Առստամյանը, սակայն, երեկ հայտնել է, որ հակառակորդի մարդկային կորուստներն անհամեմատ շատ են և որպես ապացույց ներկայացրել հակառակորդի տարածքում բնակվող երկու բնակիչների հեռախոսազրույցը, որտեղ սահմանին ապրող կինը պատմել է, թե ինչպես են մեկ գիշերվա ընթացքում միանգամից 2000 վիրավորի տարել հիվանդանոց, նրանցից որոշներին շտապօգնության ուղղաթիռներով են տեղափոխել: 
Գնդապետ Առստամյանը հաղորդել է, որ ադրբեջական կողմն այս մարտերի ընթացքում կորցրել է 24 տանկ, 2 ուղղաթիռ, 4 հետևակի մարտական մեքենա, 12 անօդաչու թռչող սարք, 1 «Գրադ»: