Բավ է պառակտվել
04-05-2016 11:23

Ադրբեջանը հրթիռա-հրետանային զորքերի զորավարժություններ է սկսել

Ադրբեջանի զինված ուժերի հրթիռա-հրետանային զորքերը սկսել են ծրագրված զորավարժություններ, հայտնում է երկրի պաշտպանության նախարարությունը:

Ինչպես հաղորդել է պաշտպանության նախարարությունը, զորավարժություններում ներգրավված են Ռուսաստանից գնված և ոչ վաղ անցյալում Ադրբեջանի զինված ուժերի կազմը համալրած «Մստա Ս» ինքնագնաց հաուբիցները:

Դաշտային պայմաններում անցկացվող զորավարժությունները միտված են կատարելագործել հրետանային համակարգերի մարտական ծավալումը, դրանց արդյունավետ օգտագործումը մյուս զորատեսակների հետ փոխգործակցությամբ և մարտական տարրերի գործնական կիրառումը: