Բավ է պառակտվել
20-06-2016 11:57

Ադրբեջանը լայնածավալ ուսումնավարժանք է անցկացնում

Ադրբեջանում լայնածավալ ուսումնավարժանքներ են սկսվել: Ադրբեջանի Պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հրամանատարությամբ անցկացվող ուսումնավարժանքներին մոտ 25 000 զինվորական է մասնակցում, ավելի քան 300 միավոր տանկ և մարտական զրահամեքենաներ, ավելի քան 100 միավոր հրթիռային եւ հրետանային սարքավորում, մինչեւ 40 միավոր ռազմական ավիացիա եւ հակաօդային պաշտպանության ավելի քան 30 համակարգ, ռազմածովային ուժերի նավերի միավորումներ եւ հատուկ նշանակության զորամասեր:

Ուսումնավարժանքների անցկացման շրջաններ են ընտրվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության հետ շփման գծերը, ինչպես նաեւ Կասպից ծովի ադրբեջանական հատվածը:

Տվյալ ուսումնավարժանքների առանձնահատկությունն այն է, որ դրանք անցկացվում են առկա նոր տեխնոլոգիական միջոցներով եւ սպառազինությամբ եւ հաշվի առնելով պայմանական հակառակորդի պաշտպանական ուժեղ համակարգը:

Ուսումնավարժանքների ընթացքում կստուգվեն զորքը ռազմական բարձր պատրաստականության բերելու, դրանց վերախմբավորման միջոցառումներ անցկացնելու կարողությունը, ինչպես նաեւ մարտական եւ նյութատեխնիկական ապահովության հարցեր: Ուսումնավարժանքների փուլերից մեկում նաեւ մարտական կրակոցներ կարձակվեն: