Բավ է պառակտվել
17-09-2015 14:47

Ադրբեջանը կասեցնում է Եվրամիության հետ միջխորհրդարանական համագործակցությունը

Ադրբեջանը կասեցնում է Եվրամիության հետ միջխորհրդարանական համագործակցությունը՝ Ադրբեջանում մարդու իրավունքների մասին Եվրախորհրդարանի ընդունած բանաձևից հետո: Եվրոպացի պաշտոնյաներն ադրբեջանական իշխանություններից պահանջել են ազատ արձակել ադրբեջանցի որոշ բանտարկյալների, ինչպես նաև կոչ են արել միջազգային դիտորդներ չուղարկել այդ երկրում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին։
Ի պատասխան՝ Բաքուն դադարեցրել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովին իր մասնակցությունն ու հարցականի տակ է դրել «Արևելյան գործընկերություն» ծրագրին հետագա մասնակցության հարցը։ 
««Եվրանեսթն» արդեն վերածվել է ամորֆ մի ուժի, ինչի պատճառով էլ Ադրբեջանի խորհրդարանը բնականաբար դադարեցնում է համագործակցությունն այդ կառույցի հետ։ Դա Ադրբեջանի խորհրդարանի իրավունքն է: Դուք, հավանաբար, գիտեք, որ Ադրբեջանի խորհրդարանի և Եվրախորհրդարանի միջև համագործակցությունը ևս կասեցվել է։ Ահա մեր դեմ իրականացվող կեղտոտ արշավի պատասխանը: Ադրբեջանն ադեկվատ պատասխան է տվել և սրանից հետո էլ տալու է Ադրբեջանի դեմ ձեռնարկվող քայլերին»,-հայտարարել է Ալիևը Բաքվում Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։