Բավ է պառակտվել
05-03-2016 13:35

Ադրբեջանը տարանցիկ երկիր է մնում թմրանյութերի ապօրինի շրջանառության համար

Ադրբեջանը տարանցիկ երկիր է մնում թմրանյութերի ապօրինի շրջանառության համար, ինչը պայմանավորված է նրա դիրքով. այնտեղով են անցնում Աֆղանստանից ու Իրանից Եվրոպա ու Ռուսաստան թմրադեղերի փոխադրման հիմնական երթուղիները: Այս մասին նշված է ԱՄՆ Պետքարտուղարության Ադրբեջանի մասին զեկույցում: Ըստ զեկույցի՝ Ադրբեջանը հիմա ավելի շատ է տարանցիկ երթուղի դառնում հարեւանների՝ օրինակ Թուրքիայի տարածքով թմրանյութերի շրջանառության համար, որը սակայն վերջին տարիներին ամրապնդել է իր սահմանապահ հսկողությունը: «Ադրբեջանի ՆԳՆ հայտնել է, որ 2014 թ. կարողացել է առգրավել տարանցիկ ճանապարհով երկրում հայտնվող թմրանյութերի 10-12 տոկոսը: 2015 թ. առաջին վեց ամիսներին թմրադեղերի առգրավված խմբաքանակը ու կալանքների վիճակագրությունը վկայում են համարժեք միտումների մասին»,- ասված է Պետքարտուղարության զեկույցում: Այդ վեց ամսվա ընթացքում, ըստ փաստաթղթի, Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ ուսումնասիրել է թմրադեղերին առնչվող 1807 հանցավոր դեպք՝ այդ թվում թմրադեղերի վաճառքի 478 դեպք, որոնք 77 մարդուց բաղկացած հանցավոր խմբեր են իրականացրել: «Դա դարձել է թմրադեղերի շրջանառության հետ կապակցված 1250 դատավճիռների պատճառ, պատասխանողներից 1115-ը ( 88.7տոկոս) գործազուրկ էին ու անուսում»,- շեշտված է Պետքարտուղարության զեկույցում: Ադրբեջանական լրատվամիջոցները, փաստաթղթի տվյալներով, հայտնել 2015 թ սկզբին են մարիխուանայի երկու խոշոր խմբաքանակների առգրավման մասին: «Ինչպես պաշտոնապես հայտնել են, երկրի ներսում թմրադեղերի գործածումը համեմատաբար փոքր քանակով է, չնայած Ադրբեջանի կառավարությունը գուցե թերագնահատում է խնդրի ծավալները: Թմրադեղերի չարաշահման դեմ Կառավարության կողմից ֆինանսավորվող ծրագրերն անբավարար են եւ Ադրբեջանի թմրակենտրոնները միայն շահում են աջակցության ավելացումից»,- ամփոփում է Պետքարտուղարության զեկույցը: