Բավ է պառակտվել
27-11-2014 18:58

Ադրբեջանի սև ցուցակն ընդլայնվել է

Ադրբեջանի ԱԳՆ-ն մեղադրել է ուկրաինական «1+1» հեռուստաալիքին ապօրինի գործունեության համար։ 
«Մինչ մենք քննարկում էինք «1+1» հեռուստաալիքի հավատարմագրման հարցը, նրանք, չսպասելով մեր պատասխանին, չսպասելով Ադրբեջանի ԱԳՆ-ի հավատարմագրման քարտի հանձնմանը, ապօրինաբար լրագրողական գործունեությամբ են զբաղվել մեր տարածքում»,- հայտնել է նախարարության մամուլի ծառայության ղեկավարի պաշտոնակատար Հիքմեթ Գաջիևը, փոխանցում է РИА Новости-ն։ 
Նրա խոսքով՝ հեռուստաալիքի լրագրողները պատրաստել են «15 հանրապետություն» հաղորդումը, որում «խեղաթյուրվել են իրողությունները, որոնք կապված են հանրապետության հասարակական-քաղաքական համակարգի հետ»։ 
Հաղորդման ընթացքում, ըստ նրա, հնչել են վիրավորական արտահայտություններ Ադրբեջանի հասցեին։ 
ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ հեռուստաալիքի աշխատակիցներն այցելել են Լեռնային Ղարաբաղ՝ «նախապես չտեղեկացնելով ադրբեջանական կողմին իրենց մտադրությունների մասին»։