Բավ է պառակտվել
04-04-2015 08:24

Ադրբեջանը լայնածավալ գիշերային զորավարժություններ կանցկացնի

Ադրբեջանը առաջին անգամ լայնածավալ գիշերային զորավարժություններ կանցկացնի բոլոր տեսակի զորքերի ներգրավվածությամբ: Զորավարժություններին կմասնակցի 15 հազար զինծառայող, մինչև 200 միավոր զրահատեխնիկա, ավելի քան 300 հրետանու և հրթիռային զորքերի միավոր, 12 ռազմական ուղղաթիռ, 8 ռազմական ինքնաթիռ, ինչպես նաև հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներ և զենիթահրթիռային միավորումներ: Ապրիլի 5-10 նախատեսվող զորավարժությունների ընթացքում կմշակվեն հետևակի միավորումների կառավարման, հարձակման կազմակերպման ևանցկացման, թշնամու թիկունք օդային դեսանտի տեղափոխման հմտությունները և այլն: Հրաձգային և տանկային ստորաբաժանումները, հրթիռային զինատեսակները և հրետանին, ինքնաթիռները և ուղղաթիռները կկատարեն հրթիռների մարտական կրակոծներ, ինչպես նաև ռմբակոծություններ: Զորավարժությունները կանցնեն Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի ղեկավարությամբ՝ Ադրբեջանի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի առաջադրանքով: