Բավ է պառակտվել
06-06-2015 08:44

Ադրբեջանը փակում է Բաքվում ԵԱՀԿ համակարգողի գրասենյակը

Պաշտոնական Բաքուն որոշում է կայացրել փակել ԵԱՀԿ գրասենյակը Բաքվում: Հաղորդվում է, որ համապատասխան նամակը Ադրբեջանի ԱԳՆ-ն հունիսի 3-ին ուղարկվել է ԵԱՀԿ գլխավոր գրասենյակ, որը գտնվում է Վիեննայում: «Ադրբեջանի կառավարությունը նշում է, որ այլևս Բաքվում ԵԱՀԿ ծրագրերի համակարգողի գործունեության անհրաժեշտությունը չի տեսնում: Այդ իսկ պատճառով Ադրբեջանի կառավարությունը 2015-ի հունիսի 4-ից անվավեր է համարում «Բաքվում ԵԱՀԿ ծրագրերի համակարգողի մասին Ադրբեջանի կառավարության և ԵԱՀԿ-ի միջև փոխըմբռնման շուրջ հուշագիրը», որն ստորագրվել է 2014-ի սեպտեմբերի 24-ին: Երկրի կառավարությունը ԵԱՀԿ-ին մեկ ամիս ժամանակ է տրամադրում տեխնիկական հարցերը կարգավորելու համար», - ասվում է հաղորդագրությունում։ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը հունիսի 5-ին ԵԱՀԿ անդամ երկրներին տեղեկացրել է պաշտոնական Բաքվի որոշման մասին: Նշվում է, որ որևէ մեկնաբանություն Ադրբեջանի ԱԳՆ-ից կամ այլ կառույցներից դեռևս չի ստացվել: