Բավ է պառակտվել
09-09-2014 08:29

238 տարի առաջ այս օրը Ամերիկայի միացյալ գաղութները վերանվանվեցին Ամերիկայի Միացյալ Նահանգներ

1776 թվականի սեպտեմբերի 9-ին Մայրցամաքային կոնգրեսը, Միացյալ գաղութների փոխարեն,  հաստատել է Ամերիկայի նոր անվանումը: Հռչակագրում հայտարարվել է Հյուսիսային Ամերիկայի Ատլանտյան ափին 13 նոր ինքնիշխան պետությունների ձևավորման մասին: Անկախության հռչակագրում առաջին անգամ կիրառվել է «Միացյալ Նահանգներ» արտահայտությունը: Համարվում է, որ այն առաջարկվել է ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում քաղաքական և հասարակական գործիչ Թոմաս Փեյնի կողմից: