Բավ է պառակտվել
25-06-2014 09:40

Այսօր Լիբիայում կկայանան խորհրդարանական ընտրություններ

Աայսօր  Լիբիայում կայանալիք  խորհրդարանական ընտրությունները խոստանում են դառնալ գլխավոր և վճռորոշ իրադարձություններից մեկը երկրի համար, որը վերջին ամիսներին ներքաշվել է քաղաքական քաոսի և բռնության մեջ, հաղորդում է RIA Novosti-ն: Լիբիացիները 1628 թեկնածուներից կընտրեն 200 պատգամավորների (այդ թվում՝ 32 կանանց): Լիբիայում ընտրելու իրավունք ունի մոտ 3.4 մլն մարդ, սակայն քվեարկությանը մասնակցելու համար գրանցված են ընդամենը 1.5 մլն ընտրողներ: Նախնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 27-ին, իսկ պաշտոնական արդյունքները՝ հուլիսի կեսերին: Երկրի տարածքում կազմակերպվել են ավելի քան 1600 ընտրատեղամասեր, որոնք կբացվեն տեղի ժամանակով ժամը 8-ին և կփակվեն երեկոյան 20.00-ին: