Բավ է պառակտվել
23-09-2014 09:09

Այսօր մաստակի «ծննդյան» օրն է

1848թ. սեպտեմբերի 23-ը մաստակի «ծննդյան» օրն է, քանի որ հենց այդ օրն է ամերիկացի Ջոն Քուրթիսն իր տանն արտադրել առաջին մաստակը, փոխանցում է Calend.ru-ն։ Մաստակը կոնֆետի տեսակ է, որը բաղկացած է  էլաստիկ հիմքից և զանազան համային հավելումներից: Ամենաառաջին մաստակը թվագրվում է մ. թ. ա. 7-2-րդ  դդ.: Այն հայտնաբերվել է Հյուսիսային Եվրոպայում պեղումների ժամանակ. նախապատմական խեժ` մարդու ատամների հետքերով: Հին հույները մաստիկ ծառի խեժ են ծամել: Իսկ մայա հնդկացիները շուրջ հազար տարի առաջ, ատամները մաքրելու և շնչառության թարմության համար, օգտագործել են սապոդիլա ծառի սառած հյութը: 1848 թ. ամերիկացի Ջոն Քուրթիսը մաստակի արտադրություն է հիմնել` սոճու խեժի հիման վրա: Ավելի ուշ նա իր արտադրանքում պարաֆինից համային հավելումներ է ավելացրել: Աստիճանաբար դրանց արտադրությունն ընդլայնվել է, սակայն վաճառքը ցածր է եղել, քանի որ մաստակում  եղել են խառնուրդներ, որոնք դժվար է եղել հեռացնել խեժից: