Բավ է պառակտվել
09-09-2014 11:03

Հաագայում այսօր կհրապարակվի Ուկրաինայում վթարի ենթարկված Boeing 777-ի հանգամանքները

Հաագայում այսօր կհրապարակվի Ուկրաինայում Boeing-777-ի վթարի հանգամանքների հետաքննման նախնական զեկույցը:
Նախնական զեկույցում միայն «մերկ փաստեր» կլինեն եւ ոչ մի եզրահանգում: Միաժամանակ, նշում են մասնագետները, քննիչները պետք է պահպանեն Քաղավիացիայի միջազգային կազմակերպության կոնվենցիան, որում գրված է, որ գլխավոր խնդիրն է պարզել՝ ինչ է պատահել եւ ոչ մի դեպքում մեղավոր չփնտրել:
Հիշեցնենք, որ Ամստերդամ-Կուալա-Լումպուր չվերթն իրականացնող Boeing 777-ը հուլիսի 17-ի երեկոյան վթարի էր ենթարկվել Ուկրաինայի Դոնեցկի շրջանում: Ինքնաթիռի բոլոր ուղեւորներն ու անձնակազմի անդամները՝ 298 մարդ զոհվել էին:Կիեւի իշխանությունները վթարի համար մեղադրել էին ապստամբներին, սակայն վերջիններս հայտարարել էին, որ նման բարձրության վրա գտնվող օդանավ խփոլու համար համապատասխան զենք չունեն: