08-09-2014 10:03

Այսօր լրագրողների համերաշխության օրն է

Այսօր ամբողջ աշխարհում նշվում է Լրագրողների համերաշխության միջազգային օրը: Տոնը սահմանվել է 1958-ին Բուխարեստում՝ Լրագրողների միջազգային կազմակերպությունների 4-րդ համաժողովում: Համաժողովի պատգամավորների մտահղացմամբ՝ այս օրը բոլոր երկրների լրագրողները և պարբերականները պետք է աշխարհին ցուցադրեն իրենց միասնությունը՝ հատկապես սեփական իրավունքների պաշտպանության հարցում՝ հաղորդում է Calend-ը:

1943 թ.-ի սեպտեմբերի 8-ին Գերմանիայում մահապատժի է ենթարկվել ազգությամբ չեխ լրագրող, գրող-հակաֆաշիստ Յուլիուս Ֆուչիկը: 1942 թ.-ի ապրիլի 24-ին նրան ազատագրական շարժման 6 այլ անդամների հետ ձերբակալել էր գեստապոն: Յուլիուս Ֆուչիկը նշանավոր է դարձել իր «Ռեպորտաժ՝ օղակը պարանոցին» գրքով, որը գրվել է փարիզյան բանտի պատերի ներքո:

Նրա մահից հետո գիրքը թարգմանվել է աշխարհի 70 լեզուներով, իսկ 1958 թ.-ից Յուլիուս Ֆուչիկի մահվան օրը՝ սեպտեմբերի 8-ը, նշվում է որպես Լրագրողների համերաշխության միջազգային օր:

20-րդ դարի վերջին ՄԱԿ-ի հերթական խորհրդաժողովի ժամանակ սեպտեմբերի 8-ը համարվել է Լրագրողների համերաշխության միջազգային օր: