Բավ է պառակտվել
21-04-2014 15:33

Այսօր թագուհի Էլիզաբեթ 2-ի ծննդյան օրն է (լուսանկարենր)

Այսօր Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի ծննդյան օրն է: Թագուհին  նշում է իր կյանքի 88-րդ տարեդարձը: Իր կառավարման տարիներին թագուհին տեսել է 12 վարչապետ, որոնց թվում է նաև Ուինսթոն Չերչիլը։

Թագուհին հանդիպել է բազմաթիվ երկրների նախագահների, այդ թվում՝ նաև ԱՄՆ-ի նախագահ Ռոնալդ Ռեյգանի հետ։ Էլիզաբեթ 2-րդն ընդամենը 2 անգամ է բաց թող խորհրդարանի նստաշրջանի բացման արարողությունը, քանի որ հղի է եղել արքայազն Չարլզով և արքայազն Էնդրյուով։ Իսկ նրա օտարերկրյա այցելությունների թիվն անցնում է 260-ը։

 Հարկ է նշել, որ Թագավորական ընտանիքի կյանքի մասին առաջին հեռուստաֆիլմն էկրան է բարձրացել 1969թ.։

Հետաքրքրական է նաև, որ Թագուհին մեքենա վարել է սովորել 1945թ.։

Ավելացնենք, որ Թագուհու ծնունդյան օրը  Մեծ Բրիտանիայում ազգային տոն է և հիմանակոնում նշվում է հունիսին, քանի որ այս ամսին եղանակային պայմաններն առավել բարենպաստ են լինում բացօթյա հանդիսությունների համար:

Ապագա միապետուհին մոր հետ