Բավ է պառակտվել
15-09-2014 08:55

Արքայազն Հարին դարձավ 30 տարեկան

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ II-ի թոռը՝ արքայազն Հարին, ով զբաղեցնում է գահի ժառանգման հարցում 4-րդ տեղը, նշում է 30-ամյակը: Այս մասին գրում է ITAR-TASS-ը: Ուելսի արքայազն Չարլզի և արքայադուստր Դիանայի որդին նախկինում հայտնի էր որպես աղմկոտ երեկույթների սիրահար, ինչի պատճառով դեղին մամուլի ուշադրությունը սևեռված էր նրա վրա: Սակայն նշվում է, որ Հարին թևակոխում է իր կյանքի 3-րդ տասնամյակը որպես հասուն տղամարդ, ով նվիրել է իրեն բանակային ծառայությանը և բարեգործությանը: Հարին համարվում է «Մեծ Բրիտանիայի ամենանախանձելի փեսացուն»: Դառնալով 30 տարեկան՝ Հարին իրավունք ունի տնօրինել մոր՝ արքայադուստր Դիանայի թողած ժառանգությունը: Նշենք, որ Հարին 12 տարեկան էր, երբ մայրը ավտովթարից մահացավ: Ժառանգության կոնկրետ գումարը չի նշվում, սակայն հայտնի է, որ արքայադուստր Դիանան իր երեխաներից յուրաքանչյուրին թողել է 6.5 մլն ֆունտ ժառանգություն: