Բավ է պառակտվել
13-06-2014 19:44

Այրվում է Լուգանսկի օդանավակայանի շենքը

Լուգանսկում այրվում է օդանավակայանի շենքը: Այս մասին Լուգանսկի լրատվամիջոցներին հայտնել են ականատեսները:

՛՛Օդանավակայանի շենքից ծուխ է դուրս գալիս: Կրակոցներ են սկսվել, որը չի դադարում արդեն ավելի քան 10 րոպե՛՛,-հայտնել է պարբերականի զրուցակիցը:

Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 13-ին, ԼԺՀ-ի մամուլի կենտրոնի ղեկավար Վլադիմիր Ինոգորոդսկին հայտնել է, որ ռուսմեկ ակտիվիստների եւ Ուկրաինայի ազգային գվարդիայի միջեւ բանակցություններ են ընթանում: Վերջիններս տեղակայված են օդանավակայանի տարածքում: