Բավ է պառակտվել
11-02-2014 18:51

Ըստ գիտնականների, մենք այլմոլորակայինների հետ կապ կհաստատենք 2040թ-ին

Ըստ ամերիկացի գիտնականների այլմոլորակային քաղաքակրթությունները գոյություն ունեն, սակայն, ըստ իրենց հետազոտությունների նրանց հետ կապ կհաստատենք 2040 թ-ին:
Նրանք նշել են, որ իրենք մի շարք հետազոտություններ կանենք և կապ կհաստատեն այլմոլորակայինների հետ երկու տասնամյակ անց: ՛՛Մենք, հնարավոր է, կզբաղվենք միլիոնավոր աստղային համակարգերի մոնիթորինգով»,- ասել է Այլմոլորակային քաղաքակրթությունների որոնման հետազոտական գործակալության աշխատակից Սեթ Շոստակը Սթենֆորդի համալսարանում ՆԱՍԱ-ի առաջադեմ և նորարարական կոնցեպցիաների սիմպոզիումի ժամանակ:
Շոստակի խոսքով՝ յուրաքանչյուր 5-րդ աստղի շուրջ պտտվում է առնվազն մեկ մոլորակ՝ կյանքի համար համապատասխան պայմաններով: Դա նշանակում է, որ տիեզերքում կարող են գոյություն ունենալ Երկիր մոլորակին նման տասնյակ միլիարդ մոլորակներ:
Շոստակի եզրակացությունները մասամբ հիմնված են ՆԱՍԱ-ի «Կեպլեր» արբանյակի հավաքած տվյալների վրա: