Բավ է պառակտվել
10-03-2014 13:58

3-ամյա Էմիլին իր մազերից հրաժարվել է հանուն քաղցկեղով հիվանդ երեխաների.տեսանյութ

3-ամյա ամերիկուհի Էմիլի Ջեյմսը, տեսնելով, թե ինչպիսի հետևանքներ է ունենում քաղցկեղը երեխաների համար՝ որոշել է իր երկար մազերը նվիրաբերել նրանց ի նշան այն բանի, որ մազեր չունենալը դեռևս դժբախտություն չէ:
Նա նշել է,թե չի ցանկանում, որ որևէ երեխա իրեն վատ զգա առանց մազերի:
Աղջնակի ցանկությունն իրականացնելուն օգնել է նրա հորեղբայր Մեթյուն, ով նախ կտրել է Էմիլիի սիրելի տիկնիկի՝ Ռապունցելի մազերը։ Էմիլին իր մազերը նամակով ուղարկել է համապատասխան վայր, որտեղ կեղծամ կպատրաստվի քաղցկեղով հիվանդ երեխաների համար։