Բավ է պառակտվել
24-02-2014 10:31

Չորսամյա աղջկան բռնաբարողին դատապարտեցին 25 տարվա ազատազրկման

Չորսամյա աղջնակին բռնաբարելու համար Ռուսաստանի Զաբայկալի մարզային դատարանը 2014թ. փետրվարի 24-ին կայացրել է 20-ամյա Իլյա Նախանովիչի դատավճիռը: Վերջինս մեղավոր է ճանաչվել չորսամյա աղջնակին բռնաբարելու, աղջկա իննամյա եղբորը եւ եւս մեկ յոթնամյա տղայի ծեծելու մեջ: Մեղադրյալը դատապարտվել է 25 տարվա ազատազրկման:

Չնայաց որ մեղադրյալը չի ընդունում իր մեղքը, այդուհանդերձ, դատարանը Նախանովիչին պարտավորեցրել է նաեւ 4,5 միլիոն ռուբլի տուգանք վճարել սպանված աղջնակի հորը եւ պապին:
Քննությունը եւ դատարանը պարզել են, որ 2012թ. հունիսի 19-ի գիշերը Զաբայկալի Ուլետի գյուղում կերուխում էին կազմակերպել երկու տղամարդ եւ երկու կին: Երբ հարբածները քնել էին, Նախանովիչը սկսել էր ոտքերով, ձեռքերով, շշերով ծեծել տանը քնած երեխաներին:

Չորսամյա աղջկան նա բռնաբարել եւ խեղդել էր: Երեխաների ճիչերից արթնացած մեծահասակները ոլորել էին Նախանովիչի թեւերը, ոստիկանություն եւ շտապօգնություն կանչել: Աղջկան փրկել չէր հաջողվել: Դատահոգեբուժական փորձաքննությունը մեղադրյալին մեղսունակ էր ճանաչել: