Բավ է պառակտվել
08-03-2014 18:37

15-ամյա աղջիկը հեշտությամբ 45 սմ սուր է կուլ տալիս. տեսանյութ

Ամերիկաբնակ 15-ամյա դպրոցական աղջիկը դարձել է աշխարհում ամենաերիտասարդ սուր կուլ տվողն այն բանից հետո, երբ ինքնուրույն սովորել է 45 սանտիմետրանոց սայրը կուլ տալ: Ջորջիա նահանգից Հեյլի Հոլը սկսել է զբաղվել կրկեսային արվեստի այս տարօրինակ տեսակով այն բանից հետո, երբ 14 տարեկանում գիրք է կարդացել սրեր կուլ տվող մարդկանց մասին: Գաղտնի մարզումների համար երեք ամիս է պահանջվել: Նա մեկն է աշխարհի 25 կանանցից, ով զբաղվում է արվեստիայդ վտանգավոր ճյուղով: Աղջիկը մտադիր չէ կանգ առնել ձեռք բերվածի վրա ու ծրագրում է սովորել ազատվել զսպաշապիկից, ուտել վառվող ուտելիք, հաղորդում է FedPost.ru-ն:

Հեյլիի ծնողները՝ Ջեֆն ու Ռոբինը,շատ են զարմացել, երբ աղջիկը հաղորդել է, որ գաղտնի երեք ամիս մարզվել է սուրը կուլ տալու համար, սակայն կարծիքները փարատվել են, երբ աղջիկը ցույց է տվել այն, ինչի ընդունակ է: Ծնողները հայտնել են, որ նման բան իրենց դստեր կողմից չէին ակնկալում:

Հեյլին կարատեի սեւ գոտի ունի, կարողանում է կրակել հրացանից ու նետից:

Այս պահին աղջիկը հույս ունի անցնել Գինեսի ռեկորդների գրքի որակավորում ու դառնալ Սուր կուլ տվող անձանց միջազգային ասոցացիայի ամենաերիտասարդ աղջիկը: