Բավ է պառակտվել
08-03-2014 11:14

Աղավնին դարձել է հրդեհի գլխավոր ՛՛մեղավորը՛՛

Հարավային Լոնդոնի Ստոքուելի եռահարկ շենքի հրդեհի պատճառը, պարզվել է՝ աղավնին է եղել: Հրշեջները հայտնել են, որ թռչունը վերցրել է ծխացող սիգարետի մնացորդը եւ այն տարել ձեղնահարկում գտնվող իր բույնը:


Հրդեհի պատճառով տարհանվել էր ինը մարդ: Հրդեհը մարելու համար ժամանել էին հրշեջ մեքենաներ, որոնք թեեւ շատ արագ կարողացել էին մարել հրդեհը, սակայն երկար ժամանակ փորձել էին հասկանալ բռնկման պատճառը, հաղորդում է Mail Online-ը:
Հրշեջներից մեկը պատմել է, որ ինքն ու գործընկերները որոնել էին ամենուր եւ շատ զարմացել, երբ գտել էին թռչնի՝ մասամբ այրված բույնը:
Աղավնիներն առաջին անգամը չէ, որ Լոնդոնում հրդեհի պատճառ են դառնում: Ըստ տեղի հրշեջ ծառայության` 2007թ. հունվարին թռչունների մեղքով կատարված հրդեհը գրասենյակային տարածքներ էր ոչնչացրել: Այս անգամ էլ քննիչները շենքի ձեղնահարկում հայտնաբերել էին ծխախոտի մնացորդներով լի մեծ բույն, հաղորդում է FedPost.ru-ն: