Բավ է պառակտվել
07-02-2014 12:16

Ավտոբուսը 500 մետր բարձրությունից ձորն է ընկել

 Xinhua գործակալությունը հայտնում է, որ Ֆիլիպինների հյուսիսում՝ Բոնտոկ քաղաքում ուղևորատար ավտոբուսը 500 մետր բարձրությունից ընկել է անդունդը: Ավտովթարի զոհ է դարձել 10 մարդ: Ընդհանուր առմամբ, ավտոբուսում եղել է 40 ուղևոր: Դեպքի վայրում փրկարարական աշխատանքները շարունակվում են:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա վերջին Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայի արվարձանում ավտոբուսի անդունդն ընկնելու հետևւանքով զոհվել էր 21 մարդ, ևս 20-ը վիրավորվել էր: Այն ժամանակ, ըստ լրատվամիջոցների, պատճառը եղել է արագության գերազանցումը: