Բավ է պառակտվել
13-01-2016 12:33

Ավստրալիական տուրիստական ընկերությունը շրջագայություններ է կազմակերպում դեպի Ղրիմ

Սիդնեյի արվարձանում հիմնված ավստրալիական Gateway Travel տուրիստական ընկերությունն այս տարի սկսել է իր հաճախորդներին առաջարկել զբոսաշրջային ուղևորություն դեպի Ղրիմ: Այս մասին հայտնել է ընկերության ղեկավար Անտոնինա Կիսլյակովան: Ըստ նրա, այս քայլը քաղաքական միտում չունի և ընկերությունը այն կազմակերպել է բացառապես գործնական նպատակներով, հաշվի առնելով նման ուղևորությունների պահանջարկի առաջացումը: «Մենք առաջարկում ենք մեր հաճախորդներին շաբաթական տուրեր դեպի Ղրիմ այս տարվա մայիսից մինչև հոկտեմբեր, - ասաց տիկին Կիսլյակովան: - այդ շրջագայությունների նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում ոչ միայն Ավստրալիայի, այլև Կանադայի բնակիչները, ովքեր ցանկանում են այցելել Ղրիմ»: Gateway Travel-ի այս նախաձեռնությանը ուշադրություն է դարձրել Ավստրալիայում Ուկրաինայի դեսպան Միկոլա Կուլինիչը, որն արդեն բողոքի նամակ է ուղարկել երկրի ԱԳ նախարարին: Դիվանագետը կարծում է, որ նման շրջագայությունները «խախտում են միջազգային հանրության, այդ թվում Ավստրալիայի դիրքորքշումը Ղրիմի նկատմամբ Ուկրաինայի սուվերենության վերաբերյալ»: Դեսպանը նաև մտահոգություն է հայտնել նման ճանապարհորդությունում ավստրալացիների անվտանգության մասին: Հիշեցնենք, որ 2015 թ. օգոստոսին, անցյալ տարվա Ղրիմում կայացած հանրաքվեից անմիջապես հետո թերակղզում և հարևան Թամանում խոշոր նախագծերի և առողջարանների կառուցման ծրագրերն այդպես էլ չկայացան: Պետերբուրգի «Реалком Портал» ընկերությունը հետաձգեց Թամանյան թերակղզում երիտասարդական առողջարանային համալիր կառուցելու պլանները անհրաժեշտ ներդրումների բացակայության պատճառով: