Բավ է պառակտվել
03-03-2014 10:52

Ավստրալիայի իշխանությունները հրավիրել են ՌԴ դեսպանին

Ուկրաինայում իրավիճակը պարզաբանելու նպատակով, Ավստրալիայի իշխանությունները հրավիրել են Ռուսաստանի դեսպանին: Երկրի արտգործնախարար Ջուլի Բիշոփը հայտնել է, որ նախարարության ներկայացուցիչ Պիտեր Վարգեզեն ռուս դեսպան Վլադիմիր Մորոզովին կհանդիպի երկուշաբթի ցերեկը:

«Մենք պատրաստվում ենք պաշտոնապես հայտնել մեր մտահոգությունը եւ իմանալ ռուսական կառավարության տեսակետը», - ասել է Վարգեզեն, հայտնում է rbc.ru-ն:

Ավստրալիայի արտգործնախարարը նաեւ դիմել է Ուկրաինայի նոր կառավարությանը` կոչ անելով շարունակել հանգստություն պահպանել «սադրանքների ժամանակ»: Ավստրալիան լիովին զորակցում է Ուկրաինայի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը եւ ուժի կիրառումը համարում է «միանգամայն անընդունելի»: