Բավ է պառակտվել
14-08-2014 15:28

Ավստրալիան կընդունի Իրաքի փախստականներին

Ավստրալիայի կառավարությունը որոշում է ընդունել արտահերթ մուտքի արտոնագիր տրամադրել 4 հազար իրաքցի քրստոնյաներին ու եզդիներին, ովքեր ստիպված լքել են «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման կողմից զավթված հյուսիսային Իրաքի իրենց բնակավայրերը:

Ավստրալիան մտահոգ է Իրաքի ազգային եւ կրոնական փոքրամասնությունների ճակատագրով, հայտարարել է ներգաղթի եւ սահմանների պահպանության նախարար Սքոթ Մորիսոնը՝ նշելով, որ եզդիներին եւ քրիստոնիաներին հատուկ հումանիտար մուտքի արտոնագրեր կդրամադրվեն:
«Կանաչների» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչները ողջունել են Լիբերալ-ազգային կոալիցիայի կառավարության որոշումը, սակայն այն ոչ բավարար են համարում: Նրանք կոչ են անում «առնվազն 5 հազար նման մուտքի արտոնագիր եւս հատկացնել»: