Բավ է պառակտվել
10-08-2014 17:30

Մոտ 40 մարդ է զոհվել Իրանում վթարված ինքնաթիռի հետևանքով (տեսանյութ)

Իրանում Մեհրաբադ օդանավակայանի շրջանում ինթնաթիռի վթարի հետևանքով 9 մարդ է փրկվել,  հաղորդում է «IRNA» գործակալությունը: Ըստ Քաղաքացիական ավիացիայում առկա աղբյուրի՝ վթարի հետևանքով զոհվել է մոտ չորս տասնյակ մարդ: Ողջ մնացածներին տեղափոխել են մոտակա հիվանդանոցներ, տուժածների վիճակի մասին ոչինչ չեն հաղորդում:  Հիշեցնենք, որ ինքնաթիռը վթարի է ենթարկվել Թեհրանի օդանավակայանի շրջանում: Փորձագետները վթարի պատճառներից մեկն անվանում են շարժիչ անսարքությունը: «Taban Airlines» ավիաընկերության Ան-140 օդանավը Թեհրանից մեկնում էր իրանական Թաբաս քաղաք: «Iran-141» ինքնաթիռի օդաչուն կորցրել է օդանավի վերահսկողությունը թռիչքուղու ավարտին: Օդանավն օդ է բարձրացել, մի քանի վայրկյան թռչել, հետո բախվել գետնին: Նախնական տվյալների համաձայն՝ ինքնաթիռի վթարի պատճառ կարող էր ծառայել շարժիչի խափանումը: