Բավ է պառակտվել
11-02-2014 21:03

Ալժիրում ինքնաթիռի վթարի հետևանքով ավելի քան 120 մարդ է զոհվել

Առնվազն 123 մարդ է զոհվել Ալժիրի արևելքում Ում-էլ-Բուախի բնակավայրի մոտակայքում, մայրաքաղաք Ալժիրից մոտ 400 կմ հեռավորության վրա, ռազմատրանսպորտային ինքնթիռի վթարի հետևանքով, հաղորդում է newsru.com-ը: «Իլ» ինքնաթիռն ուղևորվում էր Թամանրասեթ քաղաքից Կոնստանիտին:
Զոհերի թվում 119 ուղևոր է և անձնակազմի 4 անդամ: Ինքնաթիռում են գտնվել զինվորականներ և նրանց հարազատները:
Նախնական տվյալների համաձայն՝ վթարի պատճառը եղանակային վատ պայմաններն են եղել: AP գործակալությունն իր հերթին նշում է, որ վթարի ականատեսների խոսքով, ինքնաթիռը բախվել է լեռան գագաթին, ինչից հետո ընկել է գետնին: Ինչ վերաբերում է պաշտոնական տվյալներին, ապա զոհերի ու վթարի մասին դեռ տեղեկատվություն չկա: