Բավ է պառակտվել
17-11-2013 23:23

Ավիավթար՝Կազանում. զոհվել է 50 մարդ

Մոսկվայից Կազան ուղևորվող «Թաթարստան» ավիաընկերության Boeing 737 մարդատար օդանավն այսօր վթարի է ենթարկվել վայրէջքի պահին և հրդեհվել, տեղեկացնում է ntv.ru-ն: Ավիավթարի զոհ է դարձել 50 հոգի: Օդանավում գտնվողներից ոչ մեկին չի հաջողվել փրկվել: Զոհերի ցուցակում է Թաթարստանի նախագահի որդու անունը:

Ներկայում վթարի վայրում հրդեհը մարվել է: Դեպքի առթիվ տարվում է հետաքննություն: