Բավ է պառակտվել
07-08-2017 13:15

Օգոստոսի 7-ին տեղի կունենա լուսնի «արյունոտ» խավարում

Մոտենում է 2017թ. առաջին խավարումը: Այն տեղի կունենա օգոստոսի 7-ին: Շատ կարևոր են խավարմանը հարակից օրերը: Աստղագետների պնդմամբ դրանք կյանքի ծրագիր են տալիս առաջիկա 18,5 տարվա համար:
Երկուշաբթի օրը լուսինը կփոխի իր սովորակն դեղին գույնը և արյունոտ կարմիր կդառնա:
Էզոթերիկների կարծիքով, Լուսնի գույնը տիեզերական Ին ուժն է, իսկ Արեգակինը՝ Յան: Խավարումը տեղի է ունենում Լիալուսնի ժամանակ, երբ երկու «աստղերն» (Լուսինն ու Արեգակը) ու մեր մոլորակը շարվում են մեկ գծով:
Խավարումից մեկ շաբաթ առաջ տեղի ունեցող իրադարձությունները միանգամայն ճակատագրական են, քանի որ դրանք չեն կարող ծրագրված լինել և չունեն որևէ վերահսկողություն: Խավարման ընթացքում գալիս է կարևոր տեղեկություն, որին նախկինում մենք ոչ մի կարևորություն չենք տվել: Դրանից ելնելով, բոլոր կարևոր որոշումները հարկավոր է ընդունել խավարմանը հաջորդող շաբաթվա ընթացքում:
Խավարման ժամանակ բոլոր իրադարձությունները ճակատագրական բնույթ են ունենում և մեծ ազդեցություն են գործում: Բոլոր իրադարձությունները, որոնք կատարվում են խավարման ընթացքում՝ պատահական չեն: Խավարումների ժամանակ մարդիկ ենթարկվում են մեծ գայթակղությունների, որոնք ուղիղ ազդեցություն են ունենում ապագայի վրա, ճակատագրի ու երջանիկ կյանքի վրա: Խավարման ժամանակ սրվում են այնպիսի որակները, ինչպիսին են ագահությունն ու ամբիցիաները: Այդ ժամանակ սեփական ճակատագրի մաքրման համար ընդհակառակը, հարկավոր է բաշխել, օգնել մարդկանց, բարերարություն և բարյացակամություն դրսևորել:
Լուսնի խավարումը բացահայտում է այն տեղեկությունները, որոնք երկար ժամանակ կարող էին փակ ու գաղտնի լինել, ընդ որում նման տեղեկությունը կայծակնային արագությամբ տարածվում է հասարակության մեջ: Լուսնի խավարման ընթացքում շանս կա գտնել այն, ինչը վաղուց էիք փնտրել՝ ինչ-որ տեղեկություն, որևէ մարդու կամ ինքներդ Ձեզ: Լուսնի խավարումը խթան է հանդիսանում երկարաժամկետ ծրագրերի և խնդիրների համար: Հարկավոր է զգուշանալ էմոցիոնալ բարձր լարվածությունից, այդ իսկ պատճառով խորհուրդ չի տրվում որոշումներ կայացնել, կամ կոնֆլիկտների մեջ ներքաշվել: Այն ինչ փլուզվում է խավարման ժամանակահատվածում՝ ենթակա չէ վերականգնման:
Սեփական հոգեվիճակի և «Ես»-ի չգիտակցված հատվածի նուրբ լարման այս ժամանակահատվածում ակտիվանում են հոգեբանության և վարվելակերպի ներքին ծրագրերը: Ուժեղանում է նաև ցանկացած արտաքին ազդեցության թողած հետևանքը, ինչպես նաև ներշնչանքն ու ինքնածրագրավորումը: Լուսնի խավարման այս պահերին բնությունը մարդուն անպետք, կյանքը խորտակող, նյարդերը քայքայող ինչ-որ բաներից՝ բնավորության վատ գծերից, վատ սովորություններից ազատվելու հնարավորություն է տալիս: Թույլ է տալիս վերածրագրավորել սեփական կյանքն ու բնավորության ապակառուցողական գծերը, ինչպես նաև փոխարինել արտաքին աշխարհի հետ փոխազդեցության միջեցները նորերով: Դրա համար հարկավոր է մի փոքր ջանք գործադրել. մտածեք և հասկացեք, թե ինչն եք ուզում ջնջել ձեր կյանքից՝ իրադարձություններ, մարդկանց, զգացմունքներ, սովորություններ, վարվեցողության և մտածողության ծրագրեր և կարծրատիպեր:
Ի՞նչ անել լուսնի խավարման ժամանակ
• Մեկուսացած վերլուծեք: Կողքից հետևեք Ձեր մտքերին և արարքներին, ինչպես նաև այս ընթացքում Ձեր շուրջ զարգացող իրավիճակներին:
• Բացահայտեք կյանքի այն կողմերը, որոնք Ձեզ մոտ գտնվում են թույլ արտահայտված վիճակում և որոնք կցանկանայիք ակտիվացնել, երջանկությամբ լուսավորել: Վերլուծեք, թե ինչն է խանգառում, որ այդ ամենը լինի Ձեր կյանքում, լիարժեքորեն արտահայտվի: Հնարավոր է, որ դրա պատճառը Ձեր բնավորության որևէ գիծն է, Ձեր վարքը, համոզմունքները, արձագանքը, որոնք խանգառում են ունենալ այն՝ ինչ դուք ցանկանում եք, լինել այնպիսին՝ ինչպիսին Ձեզ տեսնում եք երջանկության մեջ: Գուցե Դուք չեք կարողանում ամուսնանալ, ընտանիք կազմել, ներել հարազատ մարդուն, կյանքում և մտքերում իրական ազատություն և անկախություն ստանալ, չեք կարողանում գումար վաստակել, փող ստանալ կամ ունենալ, կամ գուցե չեք կարողանում ինքներդ Ձեզ ստիպել, որ սկսեք մարզվել, դիետայի անցնել, ուսանել:
• Թղթի վրա գրեք բոլոր այդ պատճառները և դրանց վերաբերյալ Ձեր ծրագրավորումները:
• Ձեր համոզմունքները փոխարինեք իրենց հակառակ երևույթով և գրեք դրանք գեղեցիկ թղթի վրա:
• Բառերից կազմված Ձեր դրական ծրագրերը կրկնեք ամեն օր՝ առավոտյան և երեկոյան՝ նաև խավարումից հետո, մինչև որ փոփոխություն չզգաք Ձեր գիտակցության մեջ, և մինչև որ չունենք այն զգացողությունը, որ Դուք լիովին ընդունում եք այդ ծրագրերը և կիրառում եք դրանք Ձեր իսկ նկատմամբ:
Գործնական քայլեր լուսնի խավարման ժամանակ
Խավարումների քայքայիչ ազդեցությունը չեզոքացնելու համար մաքրող գործողություններ են անհրաժեշտ: Դրանցից լավագույնները՝ պահքն ու աղոթքն են: Հարկավոր է բուսական դիետա պահել: Պարտադիր են ջրի գործածմամբ մարմնի ամենօրյա մաքրման գործողությունները՝ ցանկացած մաքրագործող աղոթքի գործածմամբ: Խավարմանը նախորդող զրոյական օրերին՝ գործերն ավարտին հասցնելու և արդյունքներ գրանցելու, նոր տարի մուտք գործելուց առաջ մարդու հոգեկան և ֆիզիկական մաքրման ժամանակահատվածն է:
Ինչ չի կարելի անել բուն խավարման օրը.
– Չի կարելի դուրս գալ փողոց և առավել ևս նայել խավարմանը:
- Չի կարելի սնունդ ընդունել խավարումից երեք ժամ առաջ:
Չնայած, էզոթերիկների խորհուրդները հակասության մեջ են մտնում աստղադիտակով բնության այդ երևույթը դիտելու Մոսկովյան պլանետրիումի հրավերի հետ:
Պլանետարիումի շխատակիցները հայտնել են, որ բնության զարմանահրաշ երևույթին հնարավոր կլինի հետևել Մոսկվայի ժամանակով ժամը 20-24 — 22-19-ին, իսկ ժամը 21-20-ին խավարումը կհասնի իր գագաթնակետին: Խավարումը տեսնելու նպատակով պլանետարիում այցելել կարելի կլինի Մոսկվայի ժամանակով ժամը 20-00-ից 23-00-ն:
Շենքում տեղակայված կլինեն աստղադիտակներ և աստղագետները կօգնեն հասկանալ թե ինչպես է աշխատում դրանցից յուրաքանչյուրը: Մասնագետները սարքերը կուղղեն դեպի Լուսին, կպատմեն դրա փուլերի մասին և այլ հետաքրքիր տեղեկություններ կներկայացնեն:
Պլանետարիումի տոմսերը կվաճառվեն նաև վաղը՝ ժամը 19-00-ից սկսած: Հարկ է նաև նշել, որ միջոցառումը տեղի կունենա, եթե եղանակը բարենպաստ լինի: Այս խավարումը մասնակի կլինի, իսկ լիարժեք խավարում սպասվում է եկող տարի՝ 31.01-ին: Այն տեսանելի կլինի Ռուսաստանի տարբեր շրջաններում (բացառությամբ արևմտյան և հարավ արևմտյան շրջանները):