Բավ է պառակտվել
23-08-2014 12:06

42 մարդ է զոհվել Ճապոնիայում ջրհեղեղի հետևանքով

Առնվազն 42 մարդ է զոհվել Ճապոնիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների և սողանքների հետևանքով, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Տեղի լրատվամիջոցները ոստիկանությանը վկայակոչելով հայտնում են, որ եւս 43 մարդ անհետ կորած է համարվում:
Հիրոսիմայի շրջանում մոտ 3 հազար փրկարարներ շարունակում են որոնումները եւ օգնում տարհանել տարածքը։ Ջրհեղեղների պատճառով շուրջ 100 հազար մարդ ստիպված է եղել լքել տարածքը։