Բավ է պառակտվել
18-12-2015 08:55

Արսեն Ավակովը դատի է տվել Միխեիլ Սաակաշվիլիին (տեսանյութ)

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտարարել է, որ դատի է տվել Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին` կոռուպցիայի համար մեղադրանքի պատճառով,: 
«Ես դատի եմ տվել պարոն Սաակաշվիլիին»,- ասել է Ավակովը` նշելով, որ որքանով ինքն է տեղյակ՝ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը նույնպես պատրաստվում է դատի տալ նրան։ 
Ավակովը նաև ներողություն է խնդրել ուկրաինացիներից` Սաակաշվիլիի հետ ունեցած վիճաբանության համար: 
«Ես իսկապես ցավում եմ։ Եվ ես բոլորից ներողություն եմ խնդրում այդ տեսանյութի համար։ Ցավում եմ, որ հույզերս գլուխ են բարձրացրել: Սակայն ես մարդ եմ, և ես չեմ ցանկանում լինել ոչ ավելի լավը, ոչ ավելի վատը»,- ասել է նա և ընդգծել, որ Սաակաշվիլին իրեն վիավորել է որպես տղամարդու։ 
Պաշտոնյան նշել է, որ ինքն այդպես է պատասխանել, որպեսզի չհարվածի այդ մարդուն: Նախարարը պատմել է, որ այդ օրը հոգնած է եղել, վատ երազ է տեսել, գրեթե չի քնել: 
Հիշեցնենք, որ Ավակովն ու Սաակաշվիլին վիճաբանել էին դեկտեմբերի 14-ին Բարեփոխումների ազգային խորհրդի նիստի ժամանակ, ապա բարձրացրել էին ձայներն ու միմյանց մեղադրել կոռուպցիայի համար, իսկ ավելի ուշ անցել էին փոխադարձ վիրավորանքների։ Այնուհետ Ավակովը վերցրել էր սեղանին դրված բաժակով ջուրը և այն շփել Սաակաշվիլիի վրա։