Բավ է պառակտվել
08-12-2014 09:06

Ռստիկանների և ցուցարարների բախման հետևանքով Աթենքում մոտ 300 մարդ է ձերբակալվել

Աթենքում շաբաթ գիշերը մոտ 300 մարդ է ձերբակալվել ոստիկանների և ցուցարարների բախման հետևանքով, հայտնել է Հունաստանի ոստիկանությունը: Ցույցը կազմակերպվել էր ի հիշատակ ոստիկանների կողմից սպանված դեռահասի, որը նաև դարձել էր ակցիա՝ յաջակցություն քաղցող անարխիստի:

Ցույցին, որին, տարբեր գնահատումների համաձայն, մասնակցել է 5-10 հազար մարդ, դիմագրավել է 6 հազար ոստիկան: Euronews-ը հայտնում է, որ քաղաքի կենտրոնում իսկական մարտեր են ընթացել «Մոլոտովի կոկտեյլներով»:

Անարխիստների խմբերը կոտրել են խանութների ցուցափեղկերը, այրել են ավտոբուսային կանգառներն ու աղբատարները: Ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ ու լուսաձայնային նռնակներ: Աթենքի կենտրոնական հատվածներին զգալի վնաս է հասցվել, որը դեռ հաշվարկված չէ: