28-11-2016 11:29

Աստանան չի անվանափոխվի ի պատիվ Նազարբաևի

Ղազախստանի մայրաքաղաք Աստանան չի անվանափոխվի: Այդպես է որոշել երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: 
Անցած շաբաթ Ղազախստանի խորհրդարանում ընդունվել է անկախության 25-ամյակի Դեկլարացիա, որում արտացոլված են այս տարիների ընթացքում երկրի բոլոր ձեռքբերումները: Նաև փաստաթղթում առաջարկվում է մայրաքաղաքն անվանափախել՝ ի պատիվ Նազարբաևի:
Բայց երկրի ղեկավարը որոշել է, որ Աստանան բրենդ է, որը պետք չէ փոխել: