Բավ է պառակտվել
28-07-2016 10:37

Ասանժը ԱՄՆ նախագահի քվեարկությունը համեմատել է խոլերայի և գոնորեայի միջև ընտրության հետ

WikiLeaks–ի հիմնադիր Ջուլիան Ասանժը ԱՄՆ նախագահի առաջիկա ընտրությունները համեմատել է խոլերայի եւ գոնորեայի միջեւ ընտրություն կատարելու հետ։

«Դուք ինձ հարցնում եք, թե ես խոլերան եմ նախընտրում, թե գոնորեա՞ն։ Անձամբ ինձ դրանցից ոչ մեկը դուր չի գալիս»,– ասել է նա` անդրադառնալով սոցհարցման արդյունքներին, որոնց համաձայն՝ Դոնալդ Թրամփը 5 տոկոսով առաջ է անցել իր մրցակից Հիլարի Քլինթոնից։

«Ես կարծում եմ՝ դուք գիտեք, թե ինչպես է աշխատում ԱՄՆ քաղաքականությունը։ Ով էլ որ գա իշխանության, ինչ կուսակցության էլ որ իշխի, այն շատ արագ կձուլվի բյուրոկրատիային։ Այն որոշ լծակներ կստանա, եւ որպես դրա հետեւանք՝ կորպորատիվ լոբիիստները կփորձեն օգնել կառավարել այդ լծակները։ Այդ պատճառով վերջին հաշվով դա մեծ նշանակություն չունի։ Կարեւոր է միայն քաղաքական պատասխանատվությունը, զսպող գործոնների սահմանումը, որպեսզի քաղաքական կազմակերպություններին է թույլ չտան թաթախվել կաշառակերության մեջ»,– ասել է նա։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահական ընտրությունները կայանալու են նոյեմբերի 8-ին։