Բավ է պառակտվել
18-08-2014 13:31

Ասանժը կլքի Լոնդոնում Էկվադորի դեսպանատունը

Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը հայտարարեել է, որ մոտ ապագայում կլքի Լոնդոնում Էկվադորի դեսպանատունը: Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն:

«Ես շուտով կլքեմ Էկվադորի դեսպանատունը»,-ասել է Ասանժը:

Իսկ թե երբ դա տեղի կունենա, հայտնի չէ:

2012-ի ամռանը Ասանժը ապաստան էր խնդրել Էկվադորի ԱԳՆ-ից, որպեսզի խուսափի Շվեդիա արտահանձնումից, որտեղ նա մեղադրվում էր սեռական բնույթի հանցագործությունների մեջ, կամ ԱՄՆ, որտեղ նա կարող էր բանտարկվել լրտեսության համար:

Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, որ Ասանժը չի պատրաստվում լքել Էկվադորի դեսպանատունը, որպեսզի հանձնվի բրիտանական իշխանություններին: