Բավ է պառակտվել
19-05-2014 18:40

<< Ազերիգազ>>-ի աշխատանքից ազատված աշխատակցուհիները բոցոքի ցույց են կազմակերպել

Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SՕCAR) արտադրական միավորումներից մեկը` <<Ազերիգազ>> ընկերության աշխատակցուհիները բողոքի ցույց են փորձում անցկացնել Ադրբեջանի նախագահի նստավայրի դիմաց:

Աշխատակցուհիներից Ռենա Ախունդովան հայտարարել է, որ իրնեց աշխատանքից ազատել են մարզային վթարային ծառայությունները փակելուց հետո: Նրանք բողոքել են, որ իրենց մեջ կան միայնակ և հաշմանդամ ամուսիններ ունեցող կանայք, ովքեր էլ ընտանիք են պահում միայն աշխատավարձով: Իսկ աշխատանքից հեռացնելը, նրանց համար ճակատագրական է:
<< Ինչպե՞ս են ապրելու այն ընտանիքները, ովքեր նաև վարկեր ունեն: Մենք անցկացնելով այս ցույցը կարող ենք միայն ներկայացնել մեր դրությունը>>ասել է Ախունդովան: Ցուցարարները մտադիր են ցույց կազմակերպել նաև Ադրբեջանի պետական նավթային ընկերության առաջ: