Բավ է պառակտվել
28-04-2014 09:27

Օբամա. Աշխարհը միավորվել է ընդդեմ Ռուսաստանի

Մալայզիայում պաշտոնական այցով գտնվող ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, անդրադառնալով Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամին, ասել է, որ այդ հարցում ԱՄՆ-ն ավելի ուժեղ դիրքերում է, քանի որ ամբողջ աշխարհը միավորվել է ընդդեմ Ռուսաստանի՝ այդ երկրի դեմ սահմանելով պատժամիջոցներ։ Օբաման նշել է, որ պաշտոնական Մոսկվայի դեմ կիրառվելիք պատժամիջոցների հարցում ԱՄՆ-ն ու Եվրոպան պետք է ոչ թե առանձին-առանձին գործեն, այլ համագործակցեն։ Սպիտակ տան ղեկավարը նաև նշել է, որ
Ռուսաստանը մատը մատին չի տալիս Ուկրաինայի հարավ-արևելյան հատվածում ստեղծված իրավիճակը հարթելու համար՝ դիմելով ապակայունացնող գործողությունների։ Հիշեցնենք, որ Ղրիմի՝ Ռուսաստանին միանալուց հետո, Ուկրաինայի հարավ-արևելյան որոշ շրջաններ ևս ցանկություն են հայտնել անկախանալ այդ երկրից ու ներառվել ՌԴ կազմում։