Բավ է պառակտվել
20-06-2014 10:00

Աշխարհում փախստականների թիվը հասել է 50 մլն-ի


Պատերազմների եւ հետապնդումների հետեւանքով հարկադիր վերաբնակեցված անձանց թիվը 2013թ. հասել է 50 միլիոնի, հայտնում է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից ի վեր, սա ամենաբարձր ցուցանիշն է :
17 միլիոն մարդ փախել են իրենց երկրներից, 33 միլիոնից ավելին թաքնվում են սահմաններում։ Շատերը տարիներով ապրում են ճամբարներում։

ՄԱԿ-ում նշել են, որ բարեկեցիկ երկրները պետք է ավելի շատ փախստականների ընդունեն։

Ցուցանիշի աճի հիմնական պատճառը Սիրիայում շարունակվող պատերազմն է։ Դրա հետ մեկտեղ՝ փախստականների ընդհանուր թվի վրա ազդել են նաեւ նոր հակամարտությունները Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում եւ Հարավային Սուդանում։