Բավ է պառակտվել
19-09-2014 13:47

Աշխարհի ամենածանր սոխը 8,5 կգ է

Աշխարհի ամենածանր գլուխ սոխը կշռում է մոտ 8,5 կգ, հայտնում է Metro-ն: Բանջարեղենը աճեցնելու համար բրիտանացի Թոնի Գլովերը ծախսել է մոտ 1 տարի: Տղամարդը սոխն աճեցրել է ջերմոցում, որտեղ մշտական խոնավություն է ապահովել, իսկ օդում ազոտ է եղել: Բացի դրանից՝ ջերմոցում տեղադրված են եղել հատուկ լամպեր, որոնք արևի լույսի իմիտացիա են ստեղծել: Հայտնի չէ, թե աճեցնողն ինչ է անելու ռեկորդակիր սոխը: