Բավ է պառակտվել
05-06-2014 09:38

Սիրիայի նախագահական ընտրություններում 88.7 տոկոս ձայնով վերընտրվել է Բաշար ալ-Ասադը

Նախօրեին, Սիրիայի խորհրդարանի խոսնակ Մուհամեդ Ալյահամը հայտարարել է, որ Սիրիայում նախագահական ը նտրություններում քվեարկության 100 տոկոս ձայների հաշվարկման արդյունքում պարզվել է, որ Սիրիայի նախագահական մրցապայքարում հաղթանակ է տարել Բաշար ալ-Ասադը, գրում է ИТАР-ТАСС-ը: Վերջինիս հաղորդմամբ՝ երկրի գործող նախագահի օգտին քվեարկել է ընտրողների 88.7 տոկոսը (10,2 մլն մարդ՝ 11.6 ընտրողներից): Սիրիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչ Մաջիդ Հադրան իր հերթին, հայտարարել է, որ ընտրություններում մասնակցության հայտը կազմել է 73.42 տոկոս: Նշվում է, որ մասնակցության բարձր հայտի պատճառով քվեարկությունը երկարաձգվել էր 5 ժամով:
Հիշեցնենք, որ Սիրիայի պատմության մեջ առաջին նախագահական ընտրություններըն այլընտրանքային հիմքով անցկացվել են հունիսի 3-ին: Բաշար ալ-Ասադից բացի, ևս երկու թեկնածու է առաջադրվել ընտրություններում՝ հալեպցի կոմունիստ պատգամավոր Մահեր Աբդել Հավիզ Հաջարը և լիբերալ Հասան Աբդել Իլյահի ան-Նուրին: