Բավ է պառակտվել
10-06-2014 13:27

Սիրիայի նորընտիր նախագահը համատարած համաներում է հայտարարել

Սիրիայի վերընտրված նախագահ Բաշար Ասադը երկրում համատարած համաներում է հայտարարել, տեղեկացնում է «France-Presse» գործակալությունը: Հաղորդվում է, որ համաներումը կտարածվի «այն դատապարտյալների վրա, որոնք հանցագործությունը նոր են գործել»: Աղբյուրը, սակայն  մանրամասն տեղեկություն չի ներկայացրել համաներման վերաբերյալ: Այդուհանդերձ երկրի արդարադատության նախարար Նջեմ ալ-Ահմեդը նշել է, որ համաներման մասին հրամանը եղել է սոցիալական արդարության համատեքստում: