17-09-2015 12:37

Ասադը իր հարցազրույցում «Ջաբաթ ալ նուսրա»-ին հիշատակեց. Ս. Գրիգորյան

Արաբագետ Սարգիս Գրիգորյանը այսօր անդրադառնալով Սիրիայի նախագահ Բաշար Ասադի՝ ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցին, նկաեց, որ այն բավական հետաքրքիր շեշտադրումներ էր պարունակում. « Ամենահատկանշականը ահաբեկչական խմբավորումների դեմ Սիրիայում ներկայումս իրականացվող ռազմական գործողությունների վերաբերյալ հայտարարությունն էր: Կարծում եմ սա ուղղված էր թե՛ ներքին, թե՛ արտաքին լսարանին՝ ցույց տալու, որ Սիրիան պատրաստ է և արդեն չորս տարուց ավել է ահաբեկչական խմբավորումների դեմ ռազմական գործողություններ է իրականացնում»: Արաբագետը կարևորագույն կետ համարեց նաև այն, որ Ասադը Իսլամական պետության հետ միասին միշտ հիշատակում է «Ջաբաթ ալ նուսրա»-ն և այլ ահաբեկչական խմբավորումները: « Այսօր բոլորը կենտրոնացած են Իսլամական պետության դեմ պայքարի վրա և շատ խմբավորումներ, որոնցից է է «Ջաբաթ ալ նուսրա»-ն, որը չի թաքցնում, որ Ալքաիդայի պաշտոնական ներկայացուցիչն է Սիրիականն հակամարտությունում. մնում է, այսպես ասած, միջազգային հանրության ուշադրությունից դուրս և դրա շնորհիվ աճում, ուժեղանում է»:  Բանախոսը նաև նշեց, որ Ասադը մեղադրանք հնչեցրեց Թուրքիայի նախագահ Էրդողանի հասցեին՝ ասելով, որ նա մուսուլման եղբայրներ արմատական կազմակերպությանը հարող կառույցի ղեկավար է և ձգտում է սուլթանության: Ըստ արաբագետի, դեռևս 2002թ, երբ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը Էրդողանի գլխավորությամբ Թուրքիայում եկավ իշխանության, արդեն իսկ պարզ էր, թե ինչ կառույց է նա ներկայացնում, բայց չնայած դրան Սիրիայի և ներկայիս թուրքական իշխանությունների միջև ջերմ հարաբերություններ սկսեցին զարգանալ, ինչը հավանաբար Ասադի մեծագույն սխալներից էր:

 

Մարինե Բարսեղյան