Բավ է պառակտվել
25-06-2014 10:04

Սիրիայի նախագահի մայրը չի մահացել

«Սիրիայի նախագահի աշխատակազմը պաշտոնապես հերքել է Բաշար ալ-Ասադի մոր՝ Անիսա Մախլուֆի մահվան մասին տարածված լուրերը՝ դրանք որակելով անհիմն»,-gisher.news-ի հետ զրույցում նշեց արաբագետ Արմեն պետրոսյանն անրադառնալովհունիսի 22-ից-ից սկսած, արաբական լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում շրջնառվող լուրերին: Ըստ այդ լուրերի՝ իբր Անիսա Մախլուֆը մահացել է սրտի կաթվածից: «Վերոնշյալը Սիրիայի նախագահի մոր մասին նման բնույթի լուրերի տարածման առաջին դեպքը չէ. այդ երկրում հակամարտության բռնկվելուց ի վեր բազմիցս են տարածվել տեղեկություններ Մախլուֆի՝ երկրից փախուստի դիմելու, նրան տեղափոխող ավտոշարասյան վրա իրականացված հարձակման, առողջական վիճակի վատթարացման, անգամ մահվան մասին»,-ընդգծեց Արմեն Պետրոսյանը հավելելով, թե հերթական անգամ ականատես ենք լինում ապատեղեկատվության:

Տաթև Առաքելայն