Բավ է պառակտվել
19-11-2015 11:02

Ասադը հայտարարել է 2 տարի հետո հնարավոր հրաժարականի մասին

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն հայտարարել է, թե իր հրաժարականն անհնար է, քանի դեռ «Իսլամական պետություն» խմբավորմանը չեն հաղթել: 
«Քաղաքական անցումային շրջանի ժամանակացույցը պետք է աշխատի ահաբեկչությանը հաղթելուց հետո: Անհնար է քաղաքական ոլորտում արդյունքի հասնել, քանի դեռ ահաբեկիչները վերահսկում են Սիրիայի զգալի տարածքներ»,-ասել է Ասադը:
Անցումային ժամանակաշրջանի տևողությունը՝ ահաբեկիչներին հաղթելու դեպքում, Ասադը գնահատել է 1.5-2 տարի: 
Նա խոսել է նաև նախագահական ընտրություններում իր առաջադրման մասին։
«Այդ հարցում արգելող որևէ «կարմիր գիծ» չկա: Եթե ես ընտրվեմ սիրիացիների նախագահ, ապա նրանց լավ ապագա է սպասվում»,- ասել է Ասադը՝ նշելով, որ առանց ընտրությունների իշխանության մնալու որոշումը քաղաքական սխալ կլիներ: 
Հոկտեմբերի սկզբին Սիրիայի նախագահը հայտարարել էր, թե չի ուշացնի իր հրաժարականը, եթե դա կօգնի լուծել երկրի ճգնաժամը։