Բավ է պառակտվել
14-07-2016 10:30

Ռուսաստանը Սիրիայում իրավիճակ է փոխել. Ասադ

Ռուսաստանի մասնակցությունը Սիրիայում մղվող պատերազմում շատ է փոխել իրավիճակը մեր երկրում: Այդ մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը:

Ասադը նաև ասել է, որ հույս ունի մնալ պատմության մեջ որպես երկրի պահապան ահաբեկչությունից: Նրա խոսքով, նա ձգտում է պահպանել երկրի ինքնուրույնությունը և ամբողջականությունը: Բացի այդ, Սիրիայի առաջնորդը կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ի հիմնական խնդիրը ամերիկյան նախագահների անբավարար փորձառությունն է արտաքին քաղաքականության հարցում: