Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը չեխական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցի շրջանակում անդրադարձել է Թուրքիայի կողմից ռուսական Սու-24 ռազմական օդանավի կործանմանը` այս հարցի շուրջ ներկայացնելով իր տեսակետը։ Սիրիայի ղեկավարի կարծիքով՝ թուրքական օդուժի գործողությունները պայմանավորված էին այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անհանդուրժողականությամբ առ այն, որ Ռուսաստանը միջամտում է սիրիական հակամարտությանը:
Ասադի խոսքով՝ «Էրդողանի նյարդերը չդիմացան, տեղի տվեցին, քանի որ Ռուսաստանի միջամտության արդյունքում խախտվեց ուժերի հավասարակշռությունը»:
«Էրդողանի և նրա ահաբեկչական խմբավորումների տապալումը Սիրիայում տանում են դեպի Էրդողանի քաղաքական վախճանը։ Ահաբեկիչների դեմ պատերազմը շարունակվում է, և Ռուսաստանի տրամադրած աջակցությունն է՛լ ավելի կուժեղանա»,-նշել է Ասադը:
Նախագահը նաև հավելել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ֆինանսական միջոցներ, զենք ու նոր հավաքագրված գրոհայիններ է ստանում հիմնականում Թուրքիայի տարածքով` Սաուդյան Արաբիայի և Քաթարի անմիջական աջակցությամբ։ Ասադը վստահություն է հայտնել, որ ահաբեկիչներին հաղթելու համար անհրաժեշտ է վերջնականապես փակել այդ ուղիները:
Բավ է պառակտվել